Jump to content

Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր
Բնօրինակ անունգերմ.՝ Heinrich Ignaz Franz Biber
Ծնվել էօգոստոսի 12, 1644(1644-08-12)[1][2][3][…]
Stráž pod Ralskem[1][4][5][…]
ԵրկիրԱվստրիա
Մահացել էմայիսի 3, 1704(1704-05-03)[6][7][1][…] (59 տարեկան)
Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[1][5][8]
ԳերեզմանPetersfriedhof
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար և երաժիշտ
Գործիքներջութակ
 Heinrich Ignaz Franz Biber Վիքիպահեստում

Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր (գերմ.՝ Heinrich Ignaz Franz von Biber, օգոստոսի 12, 1644(1644-08-12)[1][2][3][…], Stráž pod Ralskem[1][4][5][…] - մայիսի 3, 1704(1704-05-03)[6][7][1][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[1][5][8]), Բարոկկո դարաշրջանի ավստրիացի կոմպոզիտոր և ջութակահար[9]։ Ծագումով չեխ Բիբերն աշխատել է Մորավիայում (Կոմերիզ) և Ավստրիայում (Զալցբուրգ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանակությամբ սովորել է Իոհան Հայնրիխ Շմելցերի[10]։ Մոտ 1660-ական թվականներին երաժիշտը ծառայության է անցել Օլոմոուցում։ Մոտ 1670 թ. ընդունվել է Զալցբուրգի եկեղեցական երգչախումբ, 1684 թ.-ից կապելմայստեր է։ Իր ժամանակի ամենամեծ ջութակահարներից է, դա են վկայում նրա ջութակի սոնատները, որոցում կան շատ բարդ հատվածներ, այնտեղ օգտագործվում է սկորդատուրա՝ փոխելով տողերի սովորական կարգաբերումը և այլն։ Բիբերը Վիեննայում ելույթ է ունեցել կայսերական պալատում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբերն առավել հայտնի է որպես «Ռոզարի» (Rosenkranzsonaten[11] խորագրով, մոտ 1676 թ.) ծրագրային շարքի հեղինակ։ Այն բաղկացած է 15 ոչ մեծ սոնատներից և Պասսակալիայից։ Շարքը հիմնված է 15 ավետարանական իրադարձությունների վրա։ Շարքի յուրահատկությունը ջութակային սկորդատուրայի գործածությունն է։

Սուրբ Ծննդյան շրջան
1-ին սոնատա — Հարություն (ռե մինոր, առանց սկորդատուրայի)
2-րդ սոնատա — Մարիամի հանդիպումը Ելիզավետայի հետ (լյա մաժոր, լյա-մի-լյա-մի)
3-րդ — Քրիստոսի ծնունդը (սի մինոր, սի-ֆա#-սի-ռե)
4 -րդ— Տեառնընդառաջ (ռե մինոր, լյա-ռե-լյա-ռե)
5 -րդ— 12-ամյա Հիսուսը տաճարում (Auffindung im Tempel, լյա մաժոր, լյա-մի-լյա դո#)

Կրքի շրջան
6 -րդ— Աղոթք (դո մինոր, լյա բեմոլ-մի բեմոլ-սոլ-ռե)
7 -րդ— Խարազանում (ֆա մաժոր, դո-ֆա-լյա-դո)
8 -րդ— Պսակադրություն փշե պսակով (դո մաժոր, ռե-ֆա-սի բեմոլ-ռե)
9 -րդ— Խաչի կրում (լյա մինոր, դո-մի-լյա-ռե)
10 -րդ—Խաչելություն (սոլ-ռելյա-ռե)

Փառահեղ շրջան
11 -րդ— Հարություն (սոլ-ռե-սոլ-ռե)
12 -րդ— Համբարձում (դո մաժոր, դո-մի-սոլ-դո)
13 -րդ— Սուրբ հոգու գալուստ (ռե մինոր, լյա-մի-դո#-մի)
14 -րդ— Մարիամ Ատվածածնի համբարձում (ռե մաժոր, լյա-մի-լյա-ռե)
15 -րդ— Մարիամի թագադրումը երկնքում (դո մաժոր, սոլ-դո-սոլ-ռե)

Սոնատների շարքն ավարտվում է Պասսակալիայից «Պահապան հրեշտակը» սոնատով (սոլ մինոր առանց սկորդատուրայի)։

Բիբերին են պատկանում աշխարհիկ սոնատների մի քանի հավաքածուներ, որոնցում դրսևորված է նրա նուրբ հումորի զգացումը։ Օրինակ՝ ջութակային սոնատում (սյուիտ) «Sonata representativa» «Ռեպրեզենտատիվա»(1669թ.) մասերը վերնագրված են՝ «Կկու», «Գորտ», «Հավ և աքլոր», «Կատու», «Հրացանակիրների քայլերգը» և այլն։ Բավականին կենդանի և համարձակ ձևով նրանցում ընդօրինակվում են այս կենդանի արարածների ձայները։ Երբեմն թիթեղների և թավջութակի պարանոցի միջև տեղադրվում է մի թերթիկ, որը հատուկ ձայն է արձակում, ինչպես «Մարտում» (Battalia)[12], մեկ այլ հայտնի գործիքային սյուիտ` Բիբերի կողմից[13]։ Նրա որոշ ստեղծագործություններում ջութակային մասերը տեխնիկապես բարդ են, այդ պատճառով կատարողական մեծ վարպետություն են պահանջում։

Բիբերը հեղինակ է պատարագային երաժշտության, այդ թվում՝ 53-վոկալ՝ «Զալցբուրգի պատարագ», որը երկար ժամանակ կոչվել է Բենեվոլի, Օրազիո (կամ Անդրեաս Հոֆերին)[14][15], և երկու Ռեքվիեմի (f-moll и A-dur, ավելի հայտնի A-dur):

Բիբերի օպերաներից (հայտնի են ընդամենը երեքը), պահպանվել է միայն մեկը՝ «Arminio, ossia Chi la dura la vince»[16].

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chafe E.T. The church music of Heinrich Biber. Ann Arbor: UMI Research Press, 1987 (включает каталог всех сохранившихся сочинений Бибера)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 Encyklopedie Kroměříže (չեխերեն) — 2020.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  10. (1623 - 1680) - ավստրիացի ջութակահար և կոմպոզիտոր։ Նրա անունը կապված է ջութակահարի նոր տիպի՝ մենակատար վիրտուոզի առաջացման հետ։ Նա առաջիններից էր, ով զարգացրեց եռյակի սոնատների իտալական ավանդույթը Ավստրիայում։ Շմելցերի առավել նշանակալից աշխատանքը վեց սոնատների հավաքածուն է, որտեղ նա օգտագործում է կրկնակի նոտաներ և բարդ բազմաֆոնիկ տեխնիկա
  11. Հայտնի է նաև (Mysterien-Sonaten)
  12. Полное оригинальное название — Battalia. Das liederliche Schwirmen der Musquetirer, Mars, die Schlacht, und Lamento der verwundten, mit Arien, imitirt, und Baccho dedicirt.
  13. Сюита состоит из 8 частей: (1) Presto I, (2) Die liederliche gselschaft von allerley Humor Allegroб (3) Presto II, (4) Der Mars, (5) Presto III, (6) Aria, (7) Die Schlacht, (8) Lamento Adagio.
  14. http://www.bluntinstrument.org.uk/biber/promTalk-2004-08-10.htm Արխիվացված 2015-12-08 Wayback Machine Biber: Missa Bruxellensis
  15. http://www.clasmusic.ru/index.php/Oracio-Benevoli.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Биографическая справка об Орацио Беневоли на сайте clasmusic.ru
  16. Dann E., Senhal J. Biber // The New Grove Dictionary of Music and Musicians. L., N.Y., 2001.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Իգնաց Ֆրանց ֆոն Բիբեր» հոդվածին։